NobleBlocks

From the research index

The paper comes from the research index. It wasn’t submitted here.

Journal article

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՁԵՎԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Անահիտ Մանասյան

State and Law31 May 2022Open access

Abstract

Հոդվածում քննարկվում են կառավարման ձեւի զարգացման մեթոդաբանական առանձնահատկությունները սահմանադրական կայունության համատեքստում։ Հեղինակը եզրահանգում է, որ կառավարման ձեւերի առնչությամբ խոսելիս մեր հասարակական համակարգում հաճախ ենք առաջնորդվում միֆային պատկերացումներով, որպիսիք ունեն հաղթահարման անհրաժեշտություն եւ չեն կարող ընկած լինել նշված հարցին առնչվող բարեփոխումների հիմքում։ Նշվում է, որ ժամանակակից աշխարհում ընթացող կոնվերգենցիայի երեւույթների արդյունքում կառավարման մոդելները միմյանցից փոխառել են նախկինում իրենց ոչ բնորոշ մեխանիզմներ, և այդ առումով շատ դեպքերում նկատելի է վերջիններիս մերձեցում։ Դոկտրինալ տեսանկյունից հեղինակն առավել ընդունելի է համարում դասական կառավարման ձեւերը։ Միեւնույն ժամանակ, գտնում է, որ մեր հասարակական համակարգում առկա խնդիրները, որոնց լուծման նպատակով անընդհատ կատարվում են կառավարման ձեւի փոփոխություններ, իրենց լուծումը չեն ստանալու նույն տրամաբանությամբ իրականացվող նոր բարեփոխումների պայմաններում։ Ուստի Հայաստանի Հանրապետությունում կառավարման մոդելի հետագա կատարելագործման առումով քննարկվող հարցի առանցքն անհրաժեշտ է տեղափոխել կառավարման այս կամ այն ձեւի միջեւ ընտրություն կատարելու հանգամանքից, եւ հիմնական ուշադրությունը կենտրոնացնել իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման մեխանիզմների կատարելագործման, սահմանադրական ու քաղաքական ավանդույթների եւ մշակույթի ձեւավորման ու արմատավորման հանգամանքի վրա։

Identifiers

Discussion

Citations

Topics

Details

Published
31 May 2022
Issue
Volume 92 · Issue 92 · Pages 22–36
ISSN
2738-2508
Language
HY

More

Suggest a correction or report