NobleBlocks

Research indexJournal article

Քաղաքական դավադրապաշտական տեսությունների բարոյական հիմնահարցերը

Բաբաջանյան

Bulletin of Yerevan University E Philosophy Psychology3 May 2022Open access

NobleIDark:/48914/w1/20260525/0C2CAED4DOI10.46991/bysu:e/2022.13.1.038

Abstract

Դավադրապաշտական տեսությունները ակադեմիական միջավայրում արդարացիորեն բացասական համբավ ունեն։ Տարածված տեսակետի համաձայն՝ դավադրապաշտական տեսությունների իմացաբանական թերարժեքությունը աղճատում է սոցիալ-քաղաքական իրականության ադեկվատ պատկերացումը։ Սակայն, իմացաբանական թերարժեքությունը ժողովրդավարական հասարակություններում չի կարող լինել բարոյագիտական տեսանկյունից լինել բավարար փաստարկ նման տեսությունների տարածումը կանխարգելելու համար, քանի որ այդ դեպքում անհրաժեշտ կլիներ կանխել նաև իմացաբանական տեսանկյունից այլ թերարժեք տեսությունների տարածումը (ինչպես օրինակ՝ կրոնական և այլ ուսմունքները)։ Միևնույն ժամանակ տարածված է այն տեսակետը, ըստ որի՝ քաղաքական դավադրապաշտական տեսությունների տարածումը սպառնում է ժողովրդավարական հասարակություններին, քանի որ վերջիններս հասարակության անդամների միջև նվազեցնում են վստահության ընդհանուր մակարդակը իշխանությունների և պետական հաստատությունների նկատմամբ։ Ուստի մենք այլ ողջախոհ փաստարկների կարիք ունենք՝ քաղաքական դավադրապաշտական տեսությունների կանխմանն ուղղված քաղաքականության արդարացման համար։ Հոդվածում առաջադրված է այն տեսակետը, համաձայն որի՝ քաղաքական դավադրապաշտական տեսությունների բարոյական տեսանկյունից անընդունելիությունը և վերջիններիս՝ ժողովրդավարական սկզբունքներին սպառնալիցությունը կարող են լինել նման տեսությունների կանխմանն ուղղված քաղաքականության արդարացման բավարար փաստարկներ։ Այդպիսով՝ քաղաքական դավադրապաշտական տեսությունների բարոյագիտական թերարժեքությունն է հիմնականում պետությանը և հասարակությանը օժտում «բարոյական իրավունքով» նման տեսությունների տարածման դեմ քաղաքականության մշակման և իրականացման համար։

Discussion

Topics

More

Suggest a correction or report