Research indexJournal article
Մետաղական կամուրջների ամրությունը և դիմացկունությունը
Ազոյան
Scientific Papers of National University of Architecture and Construction of Armenia22 May 2024Open access
NobleIDark:/48914/w1/20260526/894A4C77DOI10.54338/18294200-2024.1-03
Մետաղական կամուրջների ամրությունը և դիմացկունությունը
Ազոյան · Scientific Papers of National University of Architecture and Construction of Armenia · 2024
NobleIDark:/48914/w1/20260526/894A4C77DOI10.54338/18294200-2024.1-03
Abstract
Հոդվածում դիտարկվել է մետաղական հեծանային անխզելի թռիչքային կառուցվածք հետևյալ սխեմայով՝ 84+105+105+84 (մ): Կատարված է դրա ամրության խնդիրը և ցույց են տրված վերջնական արդյունքները: Հետագա լուծման համար ներմուծված է К գործակից, որը բնորոշում է նորմալ լարումների անհավասարաչափ բաշխումն օրթոտրոպ սալի լայնությամբ: Որոշված են տարրերի լայնական կտրվածքները հենարանի վրա և թռիչքի մեջտեղում: Կատարված է օրթոտրոպ սալի երկայնական կողերի ամրության ստուգում և դրանց դիմացկունության հաշվարկը: Հաշվարկային բեռներն են՝ А-14, НК-100, հետիոտները և սեփական քաշը: Դինամիկական գործակիցները 1+µ=1,4՝ А-14 բեռի համար, իսկ НК-100 բեռի համար՝ 1+µ=1,0, և դրանք մնում են անփոփոխ բոլոր հաշվարկներում: Բացի դրանից, հարկավոր է բեռնվածքների համար ներմուծել նաև գործակիցներ, որոնք մնում են հաստատուն՝ անկախ բեռնվածքի շարքերի քանակից. s1=1, s2 = 0,6, s3 = …= si = 0,3: