Research indexJournal article
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ԵՎ ՍՄԲԱՏ ՍՊԱՐԱՊԵՏԻ ԴԱՏԱՍՏԱՆԱԳՐՔԵՐՈՒՄ
Ս.
cyberleninka.ru1 Jan 2026Open access
NobleIDark:/48914/w1/20261105/7D7023DCDOI10.24412/1829-0485-2026-1-209-234
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ԵՎ ՍՄԲԱՏ ՍՊԱՐԱՊԵՏԻ ԴԱՏԱՍՏԱՆԱԳՐՔԵՐՈՒՄ
Ս. · cyberleninka.ru · 2026
NobleIDark:/48914/w1/20261105/7D7023DCDOI10.24412/1829-0485-2026-1-209-234
Free to read at the publisher
You can read the abstract here, or the full text at the publisher.
Abstract
Հոդվածում մեկնաբանվում է իշխանությունների բաժանման սկզբունքը միջնադարյան հայ իրավունքի երկու հիմնարար աղբյուրներում՝ Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատության մեջ և Սմբատ Սպարապետի «Դատաստանագրքում»։ Հայ իրավաքաղաքական մտքի ականավոր ներկայացուցիչները մշակել են ազգային ինքնիշխանության և պետության ինքնիշխանության (սուվերենիտետի) ուրույն հայեցակարգ, որը համապատասխանում էր հայ ժողովրդի ազգային գաղափարախոսությանը, ազգային-ազատագրական պայքարի պահանջներին և անկախ պետականության վերաստեղծման ու պահպանման նպատակին: Այս համատեքստում հայ մտածողները մեկնաբանում են իշխանությունների տարանջատման սկզբունքը մի քանի մակարդակի վրա՝ սահմանելով հոգևոր և աշխարհիկ իշխանությունների, ինչպես նաև սոցիալական տարբեր դասերի իրավունքներն ու պարտականությունները պետական կառավարման համակարգում։ Նրանց նպատակը հայոց պետության իրավակարգի ձևավորումն էր, պետական (ազգային) անվտանգությունը, ազգային միասնությունը և սոցիալական ներդաշնակությունը: Այս նպատակի իրականացումը հնարավոր էր համարվում ազգային կամ պետական գերատեսչությունների գործունեության մեջ ներկայացուցչության, խորհրդակցական կառավարման, օրինականության, լեգիտիմության, արդարադատության, ժողովուրդ-իշխանություն փոխհամաձայնության սահմանադրաիրավական սկզբունքների կիրառմամբ, որոնց կարևորությունը հայ հասարակության մեջ գնահատվել է դեռևս Վաղ միջնադարում և գործադրվել Ազգային-եկեղեցական ժողովներում։ Հավատարիմ մնալով ազգային իրավաքաղաքական մշակույթի արժեհամակարգին՝ Մխիթար Գոշը և Սմբատ Սպարապետը Դատաստանագրքերում ամրագրել են նաև բազմաստիճան դատական համակարգի սահմանադրույթները՝ հանուն ազգային դատական ինքնավարության և արդարադատության հաստատման: