NobleBlocks

Research indexJournal article

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ. ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Առաքելյան

INTERNATIONAL COLLECTION OF SCIENTIFIC PAPERS OF ANANIA SHIRAKATSI UNIVERSITY OF INTERNATIONAL RELATIONS8 Nov 2026

NobleIDark:/48914/w1/20261121/E3E882D2DOI10.68974/30453321-csw26.1fl-08

Paywalled

The full text is at the publisher

You can read the abstract here, or open it at the publisher.

Read at the publisher

Abstract

Հետազոտության առարկան արհեստական բանականության (ԱԲ) ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն է մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) համակարգում։ Աշխատանքի նպատակն է համակողմանիորեն գնահատել Հայաստանի Հանրապետությունում ՄՌԿ ոլորտում ԱԲ ներդրման ներկա վիճակը, առանձնահատկություններն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև բացահայտել դրա կիրառման հիմնական հնարավորություններն ու ռիսկերը։ Հետազոտության շրջանակում իրականացվել է գիտական գրականության և առկա էմպիրիկ տվյալների վերլուծություն, ուսումնասիրվել են հայաստանյան ՏՀՏ ընկերություններում ԱԲ կիրառման ցուցանիշները, վերլուծվել են դրա ներդրմանը խոչընդոտող հիմնական գործոնները և դիտարկվել են պետական ու մասնավոր հատվածներում ՄՌԿ արդյունավետության բարձրացման հնարավորությունները։ Արդյունքները ցույց են տալիս, որ ուսումնասիրված ՏՀՏ ընկերությունների HR մասնագետների 43.4%-ն արդեն կիրառում է ԱԲ գործիքներ, մինչդեռ հիմնական մարտահրավերներն պաշտպանության խնդիրները փոխհարաբերությունների են և տվյալների մարդ-ԱԲ անհավասարակշռությունը՝ յուրաքանչյուրն ընդգրկելով հարցվածների 27.8%-ը։ Միաժամանակ, ընկերության չափի և ԱԲ կիրառման մակարդակի միջև վիճակագրորեն նշանակալի կապ չի արձանագրվել (p=0.931)։ Հետազոտության արդյունքում հիմնավորվում է, որ ԱԲ արդյունավետ ինտեգրումը պահանջում է տեխնոլոգիական լուծումների և մարդկային գործոնի հավասարակշռված համադրում, տվյալների անվտանգության ապահովում, էթիկական չափանիշների պահպանում և աշխատակիցների թվային կարողությունների զարգացում։ Նման մոտեցումը կարող է նպաստել Հայաստանի կազմակերպությունների կառավարչական արդյունավետության և տեխնոլոգիական մրցունակության բարձրացմանը։

Discussion

Citations

More

Suggest a correction or report