NobleBlocks

Research indexJournal article

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Հայրապետյան

INTERNATIONAL COLLECTION OF SCIENTIFIC PAPERS OF ANANIA SHIRAKATSI UNIVERSITY OF INTERNATIONAL RELATIONS8 Nov 2026

NobleIDark:/48914/w1/20261121/2D50C5C3DOI10.68974/30453321-csw26.1fl-15

Paywalled

The full text is at the publisher

You can read the abstract here, or open it at the publisher.

Read at the publisher

Abstract

Ժամանակակից թվային տեխնոլոգիաների զարգացումը փոխակերպում է կազմակերպությունների կառավարման ամակարգերը, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների կառավարումը (ՄՌԿ)։ Հոդվածի նպատակն է տեսական և վերլուծական մակարդակում ուսումնասիրել մարդկային ռեսուրսների թվայնացման հիմնական ուղղությունները, հնարավորություններն ու ռիսկերը և բացահայտել դրանց կապը աշխատակիցների ներգրավվածության հետ։ Հետազոտությունն իրականացվել է գիտական գրականության վերլուծության, համեմատական ուսումնասիրության, համակարգման և տեսական ընդհանրացման մեթոդներով։ Վերլուծության շրջանակում դիտարկվում են թվային հավաքագրումը, աշխատակիցների տվյալների կառավարումը, ուսուցման և զարգացման թվային հարթակները, կատարողականի կառավարումը, HR analytics-ը, արհեստական բանականությունը, ամպային տեխնոլոգիաները և թվային հաղորդակցությունը։ Գրականության համադրումը ցույց է տալիս, որ թվայնացումը կարող է նպաստել ներգրավվածության բարձրացմանը՝ բարելավելով հաղորդակցությունը, աշխատանքային ճկունությունը, մասնագիտական զարգացման հասանելիությունը, ինքնավարությունը և հետադարձ կապի արագությունը։ Միաժամանակ տեխնոլոգիական գերբեռնվածությունը, թվային վերահսկողությունը, տվյալների գաղտնիության խնդիրները, ալգորիթմական կողմնակալությունը և թվային հմտությունների անհավասարությունը կարող են ունենալ հակառակ ազդեցություն։ Հետևաբար թվային ՄՌԿ-ի արդյունավետությունը պետք է գնահատել ոչ միայնգործընթացների արագացման և ավտոմատացման, այլև աշխատակցի աշխատանքային փորձի, վստահության, ինքնավարության, զարգացման և ներգրավվածության տեսանկյունից։

Discussion

Citations

More

Suggest a correction or report